Առողջապահություն 

Լիբերիայում Էբոլայի դեմ պատվաստանյութերի փորձարկումները սկսվել են

Լիբերիայում փետրվարի 2-ից սկսվում Է Էբոլա տենդի դեմ պատվասjանյութերի ընդգրկուն թեստավորումը: Պատվաստանյութերը երկիր են հասցվել խիստ գաղտնիության պայմաններում, տեղեկացնում Է  BBC-ին:


Ինչպես սպասվում Է, GSK եւ Merck ընկերությունների արտադրության պատվաստանյութերի փորձարկումներին կմասնակցի շուրջ 30 հազար կամավոր:   


Անցյալ տարի Էբոլա տենդի՝ պատմության մեջ խոշորագույն բռնկումից մահացել Է շուրջ 9 հազար մարդ: Մահացածների մեծ մասը բնակվում Էր Գվինեայում, Սիեռա Լեոնեում եւ Լիբերիայում:


Անցյալ շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել Է, որ Էբոլայի համաճարակը մոտենում Է ավարտին:

Նույն շարքից