Առողջապահություն 

Սամիթի բուժական հատկությունները

Պատկանում է նեխուրազգիների ընտանիքին։ Միամյա բույս է։ Արմատներն առանցքային և բավականին լավ ճյուղավորված։ Ցողունը կանգուն է, ճյուղավորված, կլոր, հարթ առանց թավի հասնում է մինչև 120-150 սմ բարձրության։

Ծլունակությունը պահպանվում է 2-3 տարի։ Սամիթը առավելապես թարմ վիճակում է օգտագործվում, քանի որ չորացման հետ զուգընթաց արագորեն կորցնում է իր առանձնահատուկ բույրը, որը, սակայն, կարող է պահպանվել լիոֆիլիզացիայի (սառցաչորացում) դեպքում։

Ձկնամթերքները մեծամասամբ մատուցվում են սամիթի հետ միասին։

Գեղարարության մեջ օգտագործվում են սամիթի կանաչին և սերմերը։ Սամիթը պարունակում է մաշկին օգտակար վիտամիններ և հանքային նյութեր, իսկ սերմերն ունեն մի շատ հետաքրքիր հատկություն` կլանում են սելեն և արծաթ։ Հայտնի է, որ արծաթի իոններ պարունակող ջուրն օգտակար է մարդու օրգանիզմին և մաշկին, սակայն պետք է հաշվի առնել, որ լույսը բացասաբար է ազդում արծաթաջրի հատկությունների վրա։ Պատրաստեք սամիթի ջրային թուրմ (1։10 քաշային հարաբերությամբ), հաջորդաբար դրեք սառը և տաք թրջոցներ։ 

Ճարպոտ մաշկ. Մանրացրեք սամիթի թարմ կանաչին, 1 ճ/գ հումքը խառնեք 1-ական ճ/գ խնձորի քերուկի և յոգուրտի հետ։ Քսեք դեմքին, 30 րոպեից լվացեք ծորակի ջրով։ Խառնեք 1-ական ճ/գ սամիթի կանաչի, գազարի քերուկ, ցորենի ալյուր, ավելացրեք մածուն։ Համասեռ խիտ զանգվածը քսեք դեմքին, 20 րոպեից լվացեք սառը ջրով։ 1ճ/գ հացի խմորիչը լուծեք սամիթի թարմ հյութի մեջ։ Ստացված քսուքը 15 րոպե պահեք դեմքի վրա, լվացեք սառը ջրով։ Չոր մաշկ. Խառնեք 1ճ/գ սամիթի կանաչի, 1 ձվի դեղնուց, 1 թ/գ ձիթապտղի յուղ։ Քսեք դեմքին, 30 րոպեից լվացեք գոլ ջրով։ Խառնեք 1-ական ճ/գ սամիթի հյութ, վարունգի պտղամսի քերուկ, եփած (թարմ) կաթ։ Քսեք դեմքին, 15 րոպեից լվացեք գոլ ջրով։ Խառնեք 2 ճ/գ սամիթի հյութ, 1-ական ճ/գ կաթնաշոռ և գազարի հյութ, 1 թ/գ սերուցք։ Քսեք դեմքին, 15 րոպեից լվացեք գոլ ջրով։ Խառնեք 1 ճ/գ սամիթի կանաչի և 1 թ/գ ձիթապտղի յուղ, ավելացրեք փոշիացրած վարսակի փաթիլ։ Քսեք դեմքին, 20 րոպեից լվացեք գոլ ջրով։ Խառնեք 1-ական ճ/գ սամիթի կանաչի և լորենու թարմ (կամ չոր) տերև, 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Թուրմը սառեցրեք հատուկ նախատեսված տարայում, առավոտյան շփեք դեմքը սառցե խորանարդիկներով։ 

 

Նույն շարքից