Առողջապահություն 

Հայաստանն ու Բելառուսը կխորացնեն առողջապահության ոլորտի համագործակցությունը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և  Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոյի` Մինսկում կայացած հանդիպման ընթացքում  քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող  բազմաթիվ հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել դեղերի քաղաքականությանը և շրջանառությանը: Նշվել է, որ Բելառուսում   լուրջ հաջողություններ են արձանագրվել փոխպատվաստման ոլորտում: 

 

Գերակա ուղղություններով հետագա համագործակցությունը խորացնելու նպատակով որոշում է կայացվել երկու երկրի փոխնախարարների ղեկավարությամբ ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր: Ծրագրվում է հետագայում կազմակերպել հայ-բելառուսական  առողջապահական ֆորում:  

 

Արմեն Մուրադյանը հրավիրել է Վասիլի Ժորկոյին այցելել Երևան` ծանոթանալու մեր երկրի առողջապահական համակարգին: 

 

ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է փոխպատվաստման կենտրոն, շրջել բոլոր բաժանմունքներով, ծանոթացել վիրասրահների պայմաններին:  Քննարկվել են օրգանների փոխպատվաստման Բելառուսի ձեռք բերած հաջողությունները, կարևորագույն այս ոլորտի զարգացմանն ուղղված պետության կողմից իրականացվող մեծածավալ ծրագրերը:

Նույն շարքից