Առողջապահություն 

Ընկույզի օգտակար բուժական նշանակությունը

Ընկուզենին տերևաթափ խոշոր ծառ է։ Ընկուզենին ճյուղատարած, խոշոր ծառ է, բարձրությունը՝ մինչև 30 մ և ավելի, բնի տրամագիծը՝ մինչև 1,9 մ։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևն անհարթ է՝ բաց մոխրագույն երանգով։ Սաղարթը խիտ է, լայն, արմատային համակարգը՝ հզոր։ Տերևները խոշոր են, բարդ, կենտփետրաձև, հոտավետ։ Միատուն բույս է։ Ծաղիկները միասեռ են, արականները ծաղկաբույլեր (կատվիկներ) են, իգականները (1 կամ 2-3-ական) գտնվում են միամյա ընձյուղների ծայրերին։

Ընկուզենին երկարակյաց է. ապրում է 300-400 տարի։ Լավ աճում է չափավոր խոնավ, ավազակավային հողերում։ Լուսասեր է և ջերմասեր, սակայն դիմանում է մինչև -25°C ցրտերին։ Բազմանում է սերմերով և պատվաստի միջոցով։ Պատվաստված ծառերի բերքատվությունն սկսվում է 8-10-րդ տարում և շարունակվում մինչև 150-200 տարի։ Մեկ ծառը կարող է տալ 65-100 և ավելի՝ մինչև 250 կգ բերք։

Հասունացած միջուկը հարուստ է կալիումով և մագնիումով, ինչի շնորհիվ կանխարգելում է կարծրախտի զարգացումը, մեղմացնում է գլխացավը, հանգստացնում է նյարդերը, ունի քնաբեր հատկություն, խորհուրդ է տրվում սրտի իշեմիկ հիվանդության և հիպերտոնիայի նախնական փուլերում։ Միջուկը պարունակում է զգալի քանակությամբ երկաթ և կոբալտ, որոնք օգտակար են սակավարյունության դեպքում։ Պոպոքենու պտղի տարբեր մասերում պարունակվող յոդի օգտակարության մասին գիտեն շատերը։ Սակայն կարևոր է իմանալ, որ նույնիսկ պոպոքի ընկույզի նման օգտակար մթերքը և պոպոքենու տարբեր մասերից ստացված պատրաստուկներն ունեն հակացուցումներ։ 

Պոպոքը հակացուցված է ուտել փսորիազի և էկզեմայի, ենթաստամոքսային գեղձի և աղիների հիվանդությունների, արյան բարձր մակարդելիության դեպքում։ Վահանագեղձի հիվանդությունների դեպքում պետք է խորհրդակցել բժշկի հետ։ Խորհուրդ չի տրվում ուտել օրը ավելի քան 100 գ պոպոքի միջուկ. հնարավոր է առաջանա կոկորդի այտուց, նշագեղձի բորբոքում, ուղեղը սնուցող անոթների սպազմ և ուժեղ գլխացավ։ 

Հնագույն ժամանակներից համարվել է, որ 30-50 գ պոպոքի միջուկն ուտելու դեպքում կարելի է կանխարգելել անպտղության զարգացումը և առնականության անկումը։ Քչերին է հայտնի, որ նման հրաշալի հատկություններ ունի նաև պոպոքի միջուկից ստացված յուղը

 

Խմեք 1-ական ճ/գ` օրը 2-3 անգամ, ուտելու ընթացքում։ Խառնեք 1 ճ/գ յուղ և 1-2 լորի ձու, համեմեք ըստ ճաշակի։ Յուղը աֆրոդիզիակ է` ուժեղացնում է արյան շրջանառությունը սեռական օրգանների շրջանում և ավելացնում է սերմնահեղուկի արտադրությունը։

 

Խառնեք հավասար քանակությամբ պոպոքի միջուկ, քունջութի յուղ և մեղր։ Կերեք 1-ական ճ/գ` ճաշին և ընթրիքին։ Խառնեք 200-ական գ թուզ, սև սալոր, չամիչ, պոպոքի միջուկ, պահեք սառնարանում։ Կերեք 2 ճ/գ` ընթրիքից հետո, ցանկալի է` մածունի հետ։ 

 

Նույն շարքից