Նյութափոխանակության բարելավման գլխավոր գրավականը ճիշտ սննդակարգն է: Այն մթերքները, որոնք չեն պարունակում վտանգավոր նյութեր ու հավելումներ: Նյութափոխանակության խախտման պատճառներ կարող են լինել ժառանգականությունը և օրգանական հիվանդությունները:
Այն ցիտրուսները, որոնք ունեն վառ արտահայտված գունավորում ուժեղ խթանիչներ են նյութափոխանակության համար: Նրանք նպաստում են օրգանիզմի մետաբոլիզմին, միկրոէլեմենտների և վիտամինների որոշակի խմբի շնորհիվ: Ցիտրուսային մրգերի պարբերական օգտագործումը նպաստում է մարսողությանը և դրա արդյունքում նաև օրգանիզմի ամբողջական նյութափոխանակությանը:
Առավոտյան խմած կանաչ թեյը օրգանիզմին ստիպում է օրգանիզմի նյութափոխանակության ուժեղացված ռեժիմով աշխատանքին: կանաչ թեյը նպաստում է օրգանիզմում գլյուկոզայի մակարդակի կարգավորմանը և թեթևության զգացողություն է առաջացնում որովայնում ու ստամոքսում: Միաժամանակ կանաչ թեյը իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը և չեզոքացնում է անպետք ճարպերը:
Կալցիի պակասը-իսկական վտանգ է օրգանիզմի նյութափոխանակության համար: Եթե չեք օգտագործում կաթնամթերք խթանում է օրգանիզմում կալցիտրիոլ հորմոնի արտադրմանը: Այդ հորմոնը դադարեցնում է անպետք ճարպերի վերամշակումն և օրգանիզմից դուրսբերումը: Սակայն պետք էչէ օգտագործել բարձր յուղայնությամբ կաթնամթերք:
Բրոկոլին նույնպես արագացնում է նյութափոխանակությունը: Այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C ու կալցիի, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության գործընթացի արդյունավետության համար: