Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, ԱՄՆ ռազմածովայի նավատորմը 2016թ.-ին լուրջ խնդիրների է բախվել: Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ու Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ին չեն բավականացնում ռազմանավերը, մասնավորապես՝ խոշոր ավիակիրները:
Այսպիսով լուրջ հարցականի տակ է դրվում Սիրիայում ԻՊ ահաբեկիչների դեմ ծավալված գործողությունների հաջողությունը: ԱՄՆ նավատորմը ստիպված է սպառազինությունից կրճատել արդեն իրենց դարն ապրած ավիակիրները, իսկ Կոնգրեսը միջոցներ չի հատկացնում նոր նավերի կառուցման համար:
Այսպիսով ամերիկյան նավատորմը զրկված է իր առջեւ դրված խնդիրների արդյունավետ իրագործման հնարավորությունից ու ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ կարող է տանուլ տալ ծովային գերիշխանության համար մղվող պայքարում (16 ավիկիրներից նավարկության համար ներկայումս պիտան են միայն 11-ը):
Վերջին 25 տարվա ընթացքում ամերիկյան նավատորմը առաջին անգամ բախվել է մեծ տերությունների, մասնավորապես Ռուսաստանի ու Չինաստանի դիմակայությանը:՛
Ռուսաստանն ու Չինաստանը արդիականացրել են իրենց ռազմանավերը, ընդլայնել հեռահար հրթիռների ու ռադիոլոկացիոն սարքավորումների առկայությունն, ինչը հնարավորություն է ընձեռել վերջիններիս ռեգուլյար նավարկություն իրականացնել գրեթե բոլոր ծովերում ու օվկիանոսներում:
Ամերիկյան «հզոր» նավատորմը՝ փլուզման եզրին