Առողջապահություն 

Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի հարուցած հիվանդացության դեպքերի աճ է նկատվել

Տարեսկզբից ի վեր առաջին անգամ Արեւմտյան Աֆրիկայում անցած շաբաթ Էբոլա վիրուսի հարուցած հիվանդացության դեպքերի աճ է նկատվել: Այդ մասին փետրվարի 4-ին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Նրա տվյալներով՝ հունվարի 26-ից մինչեւ փետրվարի 1-ը գրանցվել է վտանգավոր հիվանդության 124 նոր դեպք՝ 80-ը Սիեռա Լեոնեում, 39-ը՝ Գվինեայում, եւ 5-ը՝ Լիբերիայում:



ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ մինչ այժմ ցուցանիշներն անշեղորեն նվազում էին, իսկ հունվարի 18-ից մինչեւ 25-ը Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում հիվանդացությունը նվազել էր մինչեւ վերջին յոթ ամսվա ընթացքում ամենացածր մակարդակ՝ 99 հիվանդացած:

Նույն շարքից