Առողջապահություն 

2015թ-ի առաջին ամսում ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.5% գնաճ. ԱՎԾ

2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.5% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 4.5% գնաճով: Այս ցուցանիշն այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը, համաձայն որի ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում նշված ժամանակահատվածում գներն ու սակագներն աճել են 0.5%-ով:

Իսկ 2014թ-ի հունվարի համեմատ նախորդ ամիս սպառողական գների ինդեքսը կազմել է 104.3%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ՝ ոգելից խմիչք և ծխախոտ)` 105.3%, ոչ պարենային ապրանքներինը` 102.4%, ծառայությունների սակագներինը`103.2%:

2015թ. հունվարին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 127.4%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ՝ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 133.9%, ոչ պարենային ապրանքներինը՝ 117.4%, ծառայությունների սակագներինը՝ 121.0%:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է սպառողական գների 2.2-3.6% գնաճ: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.2%-ով:

Նույն շարքից