Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, նախորդ տարում Ռուսաստանում ծնվել է 1 միլիոն 947 հազար երեխա: Այդ մասին կառավարության խորհրդակցության ժամանակ հայտնել է Տոպիլինը, նշելով, որ նման ցուցանիշ Ռուսաստանն իր պատմության մեջ գրանցել է առաջին անգամ:
Նրա խոսքերով, վերջին տարիների ծնելիության մակարդակը աճման միտում ունի, զգալիորեն նվազել է մահացուցյունը, երկրորդ տարին անընդմեջ երկրում նկատվում է բնակչության աննախադեպ աճ:
Վերջում նա ավելացրել է, որ աճի տեմպերին նպաստում է առողջապահության ոլորտում իրականացված բարենորոգումներն ու ժամանակակից բժշկական սարքավորումների առկայությունը:
Ռուսաստանում կյանքի միջին տեւողությունը կազմում է 71 տարի: