Առողջապահություն 

Բժիշկները պայքարում են նռնակի պայթյունից տուժած երեխայի թե՛ կյանքի, թե՛ նրա ծայրանդամների պահպանման համար

Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի բնակարաններից մեկում պայթեցված նռնակից վնասվածքներ ստացած 4 -ամյա Ելենա Դալլաքյանը  երեկ զարկերակային անոթների   8 ժամանոց վիրահատության է ենթարկվել՝ բժիշկ Արտավազդ Սահակյանի ղեկավարությամբ:

Այս մասին   Tert.am-ին հայտնել են  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Դալլաքյանը: «Երեխայի կյանքին լրջագույն վտանգ է սպառնում, ինչպես նաև ծայրանդամներին»,- ասաց Նիկոլայ Դալլաքյանը:

Ի պատասխան հարցի, թե երեխայի ոտքերը կպահպանվեն, բժիշկն ասաց, որ ժամանակ է հարկավոր՝ հասկանալու համար:

Նույն շարքից