Առողջապահություն 

Կտավատի օգտակար բուժական նշանակությունը

Կտավատի բոլոր տեսակները պարունակում են յուղեր, սպիտակուցներ, վիտամիններ, գլյուկոզա ու ֆերմենտներ:  Կտավատի ձեթով պատրաստում են տարբեր քսուքներ։Ինչպես պարզվել է վերջին գիտական հետազոտությունների ընթացքում, կտավատի սերմերը կիսաչհագեցած ճարպաթթուների, բջջանյութերի և լիգնանի արժեքավոր աղբյուր են հանդիսանում: Այն հարուստ է կալիումով, վիտամին E-ով, անփոխարինելի ամինաթթուներով և հանքանյութերով:

Կտավատի սեմերի մեջ պարունակվող կիսաչհագեցած ճարպաթթուները, այդ թվում նաև` օմեգա-3 և ալֆա-լինոլաթթուն, մեր բջիջները պաշտպանում են քաղցկեղային հիվանդություններից, ճնշում արդեն առկա ուռուցքների աճը, և նպաստում մարդու իմունային համակարգի աշխատանքի լավացմանը:

 

Սերմերում պարունակվող բջջանյութերը նվազեցնում են քաղցկեղով հիվանդանալու ռիսկը, իր մեջ ներծծելով աղիների վնասակար նյութերը և ուժեղացնելով գալարակծկանքը: Բացի այդ, բջջանյութը պաշտպանում է աթերոսկլերոզից և նպաստում քաշի նվազեցմանը:

Սննդի մեջ պարբերաբար օգտագործելով, կտավատի սերմերը լավացնում են երիկամների, լյարդի, վահանագեղձի և ստամոքս-աղիքային ուղու աշխատանքը, պաշտպանում  տրոմբոզից, նվազեցնում  սիրտ-անոթային և քաղցկեղային հիվանդությունների զարգացման ռիսկը: Բացի վերը թվարկվածից, սերմերն օժտված են նաև երիտասարդացնող և հակամանրէային հատկությամբ, այն թուրմի ձևով օգտագործվում է որպես խորխաբեր,  լուծողական և հակաբորբոքային միջոց:

 

Կատատի սերմերն սննդի մեջ որպես հավելում է օգտագործվում, այն շատ է օգնում նիհարել ցանկացողներին: Մանրացրած սերմերը հարկ է օգտագործել օրական 1 ճաշի գդալ, ավելացնելով սննդին, օրինակ` շիլաներին, աղցաններին և շոգեխաշած բանջարեղենին:  

Դրանք կարելի է օգտագործել ինչպես ամբողջական, այնպես էլ մանրացրած ձևով:  Ավելի լավ է սերմերը թրջել երեկոյան, իսկ հետո  դրանք ամբողջ օրվա ընթացքում օգտագործել սննդի մեջ:

 

Բացի այդ, օգտակար հատկություններով է օժտված նաև կտավատի ձեթը, սակայն արժեքավոր նյութերը շատ չեն դրանում, որովհետև քամելուց հետո դրանք  մնում են քուսպի մեջ:

Նույն շարքից