Հարկային պարտավորությունները չկատարելու մեջ եւ ապօրինի ձեռնարկատիրության ծավալելու համար կալանավորված՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը վատթարացել է. փետրվարի 9-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ «Շտապօգնություն» է հրավիրվել:
news.am-ի Լրագրողի հետ զրույցում Հակոբյանի փաստաբան Կարեն Սարդարյանը հայտնել է, որ այժմ պատրաստվում են դիմել ՔԿՎ պետին, որ թույլ տա իր պաշտպանյալին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել:
«Հակոբ Հակոբյանը ցանկանում է բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում, քանի որ կալանավայրում համապատասխան միջոցներ չկան»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ այսօր ցերեկ հանդիպելու է գործարարի հետ՝ հասկանալու համար, թե կոնկրետ ինչ առողջական խնդիր ունի: