Շուրջ 1,5 հազար ամերիկացի զինծառայողներ մինչեւ այս տարվա ապրիլի վերջը կվերադառնան հայրենիք: Նրանք Արեւմտյան Աֆրիկայի երկրներին օգնություն են ցուցաբերում Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության դեմ պայքարում:
Այդ որոշումն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից ընդունվել Է այն կապակցությամբ, որ միջազգային հանրակցության ընդհանուր ջանքերով հաջողվել Է կասեցնել այդ մահացու վտանգավոր հիվանդության համաճարակը: