Մշակույթ 

Սերժ Թանկյանի ցավակցական գրառումը՝ Դևիդ Բոուի մահվան մասին

analitik.am

Աշխարհահռչակ System Of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում տեղադրել է իր, Դևիդ Բոուիի և Դարոն Մալաքյանի համատեղ լուսանկարը, որի ուղեկցող մեկնաբանության մեջ իր ցավակցությունն է հայտնել։

«Շատ տխրեցի, երբ կարդացի ամենահիանալի արտիստներից, ինչպես նաև ամենահամեստ և սիրալիր մարդկանցից մեկի մահվան լուրը։ Հանգչիր խաղաղությամբ, Դևիդ Բոուի»,- ցավակցել է Սերժը։

Հիշեցնենք, որ 69 տարեկանում մահացել է բրիտանացի հայտնի երգիչ Դեւիդ Բոուին։

«Դեւիդ Բոուին մահացել է իր ընտանիքի գրկում։ Նա արդեն 18 ամիս է պայքարում էր քաղցկեղի դեմ։ Չնայած շատերը ցավում են հայտնի դերասանի կորստի համար, մենք խնդրում ենք հարգել նրա ընտանիքի անդամները իրավունքները»,- սոցցանցերի իրենց էջերում գրել են արտիստի հարազատները։

Նույն շարքից