Առողջապահություն 

Մշկընկույզի օգտակար բուժական նշանակությունը

Մշկընկույզը պարունակում է հոգեակտիվ նյութ՝ միրիստիցին: Այս նյութի մեծ քանակությունը կարող է հանգեցնել սրտխառնոցի, բարձր քրտնարտադրության, գլխապտույտի, հալյուցինացիաների և գլխացավի: Սակայն պետք չէ անհանգստանալ: Սովորաբար ճաշատեսակներում օգտագործվող մշկընկույզի քանակությունը չի կարող վնասել օրգանիզմը:

 Բույսն ունի հականեխիչ հատկություն և լավացնում է մարսողությունը։ Հայտնի են դեպքեր, երբ մշկընկույզից ստացված պատրաստուկներով հաջողվել է տրոհել լեղապարկի քարերը (նման բուժումը պետք է համաձայնեցնել բուժող բժշկի հետ)։ Ի սկզբանե մշկընկույզն օգտագործվել է Արևելքի երկրներում։ Ներկայումս կիրառվում է նաև աշխարհի գրեթե բոլոր երկրներում։

Մշկընկույզն ունի ցավազրկող հատկություն, օգտագործվում է բարորակ ուռուցքների, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի բուժման համար։ Ուժեղացնում է իմունային համակարգը, ակտիվացնում է արյան շրջանառությունը, կիրառվում է նաև միոզիտի, օստեոխոնդրոզի, արթրիտի բուժման համար։ Տիբեթի բուժարարները կարծում են, որ մշկընկույզն ունի երիտասարդացնող ազդեցություն, լավացնում է սրտի աշխատանքը, օգտակար է լյարդի հիվանդությունների, ախորժակի անկման, մետեորիզմի, ցիստիտի դեպքում։ 

Նույն շարքից