Առողջապահություն 

Հոնկոնգում ծնված նորածին աղջիկը հղի է եղել իր երկու եղբայրներով

Հոնկոնգում ծնված նորածին աղջիկը հղի է եղել իր երկու եղբայրներով: Այս հազվագյուտ երևույթի զարգացման և պատճառների մասին հայտնում է Live Science-ը:

Էմբրիոնում էմբրիոնի զարգացման դեպքերը պատահում են միջինում կես միլիոն հղիություններից մեկի դեպքում: Այս երևույթի պատճառների հետ կապված բժիշկները և գիտնականները վիճում են: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նորածնի մարմնում առկա պտուղը ուռուցքի տեսակ է համարում, սակայն հոնկոնգյան բժիշկները պնդում են, որ նորածնի օրգանիզմում երկվորյակ եղբայրների պտուղ կա: Պտուղները սկզբնական շրջանում առողջ են եղել, սակայն հղիության ընթացքում քրոջ մարմինը ՛՛կուլ է տվել՛՛ նրանց:

Նորածին աղջկան հատուկ հսկողության տակ են վերցրել գինեկոլոգները:

Երեք շաբաթական աղջկան վիրահատել են՝ լեղապարկի և լյարդի արանքում բժիշկները երկու պտուղ են հայտնաբերել, որոնցից մեկը կշռել է 9,3 գրամ, իսկ մյուսը՝ 14,2 գրամ, որը համապատասխանում է ութ և տաս ամսական հղիության պտղի չափերին:

Ակնհայտ է, որ աղջիկը շատ փոքր է եղել ինքնուրույն հղիանալու համար, ամենայն հավանականությամբ նա եռյակից մեկն է եղել, սակայն անհայտ պատճառներով նրա մարմինը կուլ է տվել երկու ավելի փոքր պտուղներին, որոնք այդ պահի դրությամբ առողջ են եղել և ունակ զարգանալու:

Ժամանակակից բժշկության ամբողջ պատմության մեջ արձանագրվել է նման 200 դեպք, երբ պտղի մեջ պտուղ է եղել: Ամերիկացի գինեկոլոգ Դրեյոն Բերչի կարծիքով պտղի մեջ պտուղը կարող է լինել ավելի շատ տարածված «անհայտացող երկվորյակներ » երևույթի տեսակներից մեկը: Այս դեպքում երկվորյակներից մեկը հղիության ընթացքում ամբողջությամբ կամ մասամբ կլանվում է մյուսի կողմից:

Նույն շարքից