Առողջապահություն 

Մահացածների թիվը վեցն է, որոնց բոլորի մոտ ախտորոշվել է H1N1 տեսակի վիրուսը. ԱՆ փոխնախարար

analitik.am

Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը այսօր՝ հունվարի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ վերջին օրերին սուր շնչառական հիվանդությունների տարածման վերաբերյալ անհանգստանալու և խուճապի մատնվելու կարիք չկա։

«Այսօրվա դրությամբ ՀՀ-ում սուր շնչառական հիվանդությունների համաճարակ չկա, կա սուր շնչառական վիրուսների տարածման բարձրացում, կան H1N1 տեսակի վիրուս և սովորական թոքաբորբեր։ Տարվում են համապատասխան միջոցառումները, որպեսզի հիվանդությունների տարածումը, բարձրացումն ընկճվի, զարգացում չլինի, չլինի բռնկում ու համաճարակ։ Իսկ համաճարակն ու բռնկումը տերմիններ են, որոնք օգտագործվում են համապատասխան թվերի առկայությամբ։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համաճարակ չկա, բայց զգոնության կարիք կա:

«Ընդհանուր առմամբ մահացածների թիվը վեցն է, որոնց բոլորի մոտ ախտորոշվել է H1N1 տեսակի վիրուսը։ Այսօր սուր շնչառական վիրուսով հիվանդների թիվը 855-ն է, որոնց մեջ կան թեթև և բարդացված վիճակում գտնվող հիվանդներ։ ՀՀ-ում այսօր ընդհանուր թվից  վերակենդանացման բաժանմունքներում են 77 հիվանդներ, 11-ը միացված են արհեստական շնչառական սարքին, նրանցից 4-ի մոտ հաստատվել է H1N1 վիրուսը։ Հիվանդներից մեկը ծննդկան է, որն ամենօրյա հսկողության տակ է և չունի H1N1 վիրուսը»,-ասաց նա։

Փոխնախարարը ասաց, որ հատուկ ուշադրություն են դարձնում հիվանդ հղիների նկատմամբ։

«Այս պահին հանրապետությունում ունենք սուր շնչառական հիվանդություն ունեցող 101 հղի»,-ասաց նա։

Նույն շարքից