Առողջապահություն 

«Նորմանդական խմբի» երկարատև բանակցությունները լուսաբանող լրագրողուհուն «շտապօգնության» մեքենայով տեղափոխել են հիվանդանոց

Լրագրողուհիներից մեկը, որն ամբողջ գիշեր Մինսկում լուսաբանում Էր «նորմանդական խմբի» երկարատեւ բանակցությունները, «շտապօգնության» մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է միջոցառման կազմակերպիչների ներկայացուցիչը:


Ռուսաստանի, Ֆրանսիայի, ՈՒկրաինայի նախագահները եւ ԳՖՀ-ի կանցլերը փետրվարի 11-ի երեկոյից բանակցություններ են վարում Բելառուսի մայրաքաղաքում: Բանակցությունները շարունակվում են արդեն շուրջ 16 ժամ:


«Հենց նոր շտապօգնության մեքենայով հիվանդանոց Է տեղափոխվել «Ինտերֆաքս»-ի լրագրողուհին»,- պատմել Է գործակալության զրուցակիցը:


Նա պարզաբանել Է, որ լրագրողուհու համար «շտապօգնություն» են կանչել այն բանից , երբ նա կտրուկ վատ Է զգացել իրեն:

Նույն շարքից