Առողջապահություն 

Արոսենու օգտակար բուժական հատկությունները

Հայկական տարանուններն են՝ արոսենի, սրահացի, սին: Վարդազգիների ընտանիքին պատկանող ծառատեսակ է, մեկ կամ մի քանի բնանի` 5-15 մ բարձրությամբ, տերևները` կենտ-փետրաձև, ատամնավոր-սղոցաձև: Ծաղիկները մանր են, սպիտակ, նշենու սուր հոտով: Պտուղները կլոր են և հյութալի, կլոր կարմրանարնջագույն` 3-5 սերմերով: Վաղ աշնանային ցրտահարությունից հետո արոսի պտուղները ստանում են հաճելի կծվաթթվային համ: Հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Արոսենին տարածված է երկրի անտառային և անտառատափաստանային շրջաններում. Ուրալում, Սիբիրում, Միջին Ասիայում, Կովկասում, Անդրկովկասում:

 

Մեզանում մշակվում է շատ վաղուց, որպես դեկորատիվ և սննդատու բույս: Փարթամորեն աճում է բնակավայրերի շրջակայքում, այգիներում, պուրակներում: Առատ պտղաբերում է անտառի եզրերում և բացատներում: Խիտ անտառներում արոսին վատ է զարգանում: Ապրում է շուրջ 00 տարի: Նախկին ԽՍՀՄ-ում աճում էր արոսենու 34 տեսակներ, մի քանիսը՝ նաև Հայաստանում: Լավագույն ծառատեսակները տալիս են մինչև 30-40 կգ բերք: Պտուղը պարունակում է մինչև 4,5 տոկոս ֆրուկտոզա, 3,8 տոկոս գլյուկոզա, 0,7 տոկոս սախարոզա և զգալի քանակությամբ սորբոզա: Օրգանական թթուների ընդհանուր քանակությունը հասնում է 3,6 տոկոսի, որից 2,8 տոկոսը բաժին է ընկնում խնձորաթթվին, մնացածը` մյուս թթուներին (գինեթթու, սորբինաթթու): Արոսենու մեջ կան եթերային յուղեր և ուրիշ այլ օրգանական միացություններ: Սննդի մեջ օգտագործում են արոսի միայն պտուղները: Արոսից պատրաստում են տարբեր տեսակի մուրաբաներ, կվասներ, դոնդողակներ, քացախ, գինիներ, ըմպելիքներ, թեյի հավաքներ և այլն: 

Նույն շարքից