Մշակույթ 

Ֆրանսիայում թալանել են դերասան Ժան Մարեի գերեզմանը

analitik.am

Ֆրանսիացի դերասան Ժան Մարեի գերեզմանն անհայտ մարդկանց կողմից թալանվել է: Այս մասին գրում է Lenta.ru կայքը՝ հղում անելով  Le Croix-ին: Վալորիսում նրա գերեզմանի տապանաքարի վրայից հանել են բրոնզե մի ֆիգուր, որը պատկերում էր «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի (1946) կենդանու գլուխը։

Այն ունի  35 կգ քաշ, 60 սմ բարձրություն, գնահատվել է ավելի քան 4000 եվրո: Բրոնզե քանդակը ստեղծվել է հենց Մարեի՝ չպահպանված աշխատանքի հիման վրա:

Նշվում է, որ դերասանը նաև քանդակագործությամբ է զբաղվել: Դերասանի տապանաքարին  տեղադրված է եղել երկու նման ֆիգուր, նաև բրոնզե դիմակ՝ առյուծի գլխի տեսքով և մեծ թևավոր սֆինքս:

Նա խոստացել է ուժեղացնել գերեզմանի հսկողությունը:

pic_f958036d14e08256e47c79aaed95ca94

Նույն շարքից