Ռազմական 

ՌԴ ավիահարվածների շնորհիվ Ասադի բանակը ազատագրել է հարյուրավոր բնակավայրեր

analitik.am

ՌԴ ավիահարվածների շնորհիվ Ասադի բանակը ազատագրել է հարյուրավոր բնակավայրեր: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti լրատվական գործակալությունը, նշելով, որ  2015 թվականի դեկտեմբերին և 2016 թվականի հունվարի սկզբին Սիրիայում ռուսական ավիացիայի աջակցությամբ ազատագրվել է ավելի քան 150 քաղաք ու ավան։ Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը։

«2015 թվականի դեկտեմբերին զինյալները դուրս են մղվել 134 քաղաքից ու ավանից, իսկ նոր տարվա առաջին օրերին՝ ևս 19-ից։ Առավել մեծ հաջողություններ են գրանցվել Հալեպի, Լաթաքիայի, Համայի, Հոմսի ու Ռաքքայի նահանգներում»,- ասել է Ռուդսկոյը։

Ռուսկոյը հավելել է, որ 2016 թվականին ռուսական ավիացիան Սիրիայում հարվածներ է հասցրել ահաբեկիչների 1097 ենթակառուցվածքային օբյեկտների.
«2016 թվականի առաջին 10 օրվա ընթացքում իրականացվել է 311 մարտական չվերթ, որոնց ընթացքում Հալեպի, Իդլիբի, Լաթաքիայի, Համայի, Հոմսի, Դամասկոսի, Դեյր էր Զորի, Հասեկեի, Դարիայի ու Ռաքքայի նահանգներում ոչնչացվել է 1097 օբյեկտ»։

Նույն շարքից