Ռազմական 

Ահաբեկչություն Բաղդադում. Առեւտրի կենտրոնի գնդակոծության հետեւանքով զոհվել է առնվազն 10 մարդ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաղդադում զինված անձինք գրավել են առևտրի կենտրոններից մեկը, որի հետևանքով զոհվել է 10 մարդ։ Նախնական տվյալներով վիրավորվել է ևս մոտ 20 մարդ։

Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ զինված անձինք պատանդներ են վերցրել առևտրի կենտրոնում։ Հաղորդվում է, որ զինյալները նախ Ալ-Ջադիդայի շրջանում պայթեցրել են պայթուցիկով լի ավտոմեքենա, ապա կազմակերպել են փոխհրաձգություն և ներխուժել առևտրի կենտրոն։ Ոստիկանությունը մտավախություն ունի, որ նրանք կարող են լինել մահապարտ ահաբեկիչներ։

Նույն շարքից