Միջազգային կոալիցիան ԱՄՆ-ի գլխավորությամբ հունվարի 10-ին 25 օդային հարված է հասցրել ԴԱԻՇ-ի դիրքերին Սիրիայում և Իրաքում, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով զինվորականների հայտարարություններին:
Սիրիայի վեց քաղաքներում 14 օդային հարված է հասցվել, ոչնչացվել են զինյալների երեք դիրքեր, ավտոմեքենաներ և երկու ամբարձիչ: Եվս 11 հարված հասցվել է Իրաքում: