Ռազմական 

Ֆիլիպինների զինյալ խմբավորումները հայտարարել են «Իսլամական պետության» պրովինցիայի հռչակման մասին

Ֆիլիպինների 4 ծայրահեղական խմբավորումների զինյալներ միավորվել են և հայտարարել Մինդանաո կղզում ԴԱԻՇ-ի «խալիֆայության» գավառ ստեղծելու մասին: Այս մասին հայտնել է ավստրալական Australian պարբերականը, որի տվյալներով՝ զինյալները երդում են տվել Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ի գործող ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիին:

Ավստրալացի փորձագետ Գրեգ Բարթոնի կարծիքով՝ Ֆիլիպինների իրադարձությունները վկայում են այն մասին, որ զինյալները փոխում են իրենց ռազմավարությունը:

«Հասկանալով, որ Սիրիայում և Իրաքում ծանր պայքար է սպասվում, իրենց գործունեության համար նրանք զբաղվում են այլընտրանքային տարածքների որոնմամբ»,- ասել է փորձագետը:

Դա լուրջ վտանգ է ստեղծում հենց Ֆիլիպինների, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի երկրների և Ավստրալիայի համար՝ ընդգծել է թերթը՝ ենթադրելով, որ շուտով հենց ավստրալացիները կդառնան ահաբեկչությունների հիմնական թիրախը:

Նույն շարքից