Իրավական 

ՃՏՊ-երի հետևանքով զոհվածների թիվը 2014թ. նվազել է

analitik.am

Ճանապարահատրանսպորտային պատահարների հետևանքով մարդկային զոհերի թիվը 2014թվականին նվազել է: Այս մասին լրագրողների հետ փետրվարի 2-ին կայացած հանդիպմանը հայտարարեց ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը: «Անցած տարվա ընթացքում արձանագրվել է ավելի քան 3300ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով մահացել է 297 մարդ,իսկ վիրավորվել է 4 հազարից ավելին»,-  ասաց նա և հավելեց, որ 2014 թվականի վիճակագրությունը ցույց է տալիս, որ առկա է ՃՏՊ-երի և մարմնական վնասվածքների թվի աճ:

 

Ծառայության պետը նշեց, որ ճանապարահատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի կրճատմանը նպաստել են մի շարք հանգամանքներ: «Զոհերի թվի նվազումըառաջին հերթին կապված է տեսանկարահանող սարքերի առկայությամբ,վարորդների զսպմանն ուղղված քաղաքականությամբ, ինչպես նաև վարորդ-հետիոտնփոխզիջման մշակույթի ձևավորմամբ»,- ընդգծեց Արտակ Հարությունյանը:

 

Նա պարզաբանեց, որ արագաչափերը տեղադրվում են` հաշվի առնելով տեղանքի առանձնահատկությունները, երթևեկության ծանրաբեռնվածությունը, ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական վերլուծությունը: «Ես կարծումեմ, որ արագաչափերի տեղադրման արդյունքներն դրական առումով արդեն զգալի են,քանի որ բոլոր քաղաքակիրթ երկրներում արագաչափերը կիրառվում են:Ինքնանպատակ ոչինչ չի արվում: Արագաչափերը տեղադրվում են այն վայրերում,որտեղ կա վատ տեսանելիություն, ճանապարհի հետ կապված խնդիրներ, հաճախակիեն պատահարները»,- նշեց բանախոսը` հավելելով, որ եթե վարորդներն դժգոհություններ ունեն արագաչափերի տեղադրման, տարբեր խախտումների վերաբերյալ, ապա կարող են դիմել ճանապարհային ոստիկանությանը, որտեղ ոչ մի դիմում անպատասխան չի թողնվում:

 

Անդրադառնալով 2014 թվականին «Ճանապարհային ոստիկանության» ծառայությունում առկա կարգապահական խնդիրներին`«Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ Արտակ Հարությունյանն ընդգծեց, որ անցած տարի իրականացրած ծառայողական քննությունների արդյունքում` Ճանապարհային ոստիկանության 9 աշխատակից ազատվել է աշխատանքից: «Հատուկ պետք է նշեմ, որ յուրաքանչյուր դիմում-բողոքին մենք արձագանքել ենք ևօբյեկտիվ լուծումներ տվել»,- նկատեց նա և հավելեց, որ 2014 թվականին աշխատանքից ազատվել է 68 աշխատակից:

Նույն շարքից