Իրավական 

Հայաստանը միջին հորիզոնական է զբաղեցնում ՄԻԵԴ-ում ունեցած հայցերի քանակով

analitik.am

Նախորդ տարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվել է 69.900 գործ: Սա 30 տոկոսով ցածր է 2013թ. արձանագրված արդյունքից: Ինչպես հաղորդում է  դատարանի պաշտոնական կայքը, Հայաստանը ԵԽ 47 պետությունների ցանկում ՄԻԵԴ-ին դիմած հայցերով միջին հորիզոնականում է: Համաձայն վիճակագրության` յուրաքանչյուր 10.000 բնակչի հաշվով, ըստ վիճակագրության, ներկայացվել է 0,51հայց:


Այս հարցում առաջատարներ են Ուկրաինան, Իտալիան, Ռուսաստանն ու Թուրքիան: ՄԻԵԴ-ում ընդհանուր հայցերի 60 տոկոսը ներկայացվել է հենց այս պետություններից:


Հայաստանի քաղաքացիներից ՄԻԵԴ ներկայացվել է 1040 հայց: Դրանք հիմնականում վերաբերել են խոսքի ազատությանն ու սեփականության իրավունքին: 

Նույն շարքից