Իրավական 

Որոնվում է այլ անձի բանկային քարտը գործածած անձը. Քննչական կոմիտե

analitik.am

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Էներգաչափ» ՓԲԸ-ի տնօրենի ընդունարանից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը:

Միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Դեպքը տեղի է ունեցել 2014թ. դեկտեմբերի 09-ին՝ ժամը 12:15 -12:45 ընկած ժամանակահատվածում, «Էներգաչափ» ՓԲԸ-ի տնօրենի ընդունարանի պահարանից հափշտակվել է Ա.Բարսեղյանին պատկանող դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար և բանկային քարտ։

Քննության ընթացքում պարզվել է, որ նույն օրը նշված քարտով բանկոմատից գումար կանխիկացնելու փորձեր են կատարվել։ Բանկից ստացվել են վերոնշյալ բանկոմատի տեսախցիկի՝ կանխիկացման երկու փորձերի տեսագրությունները, որտեղ երևում է հիշյալ հանցավոր արարքի ենթադրյալ կատարողը:

Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, ՀՀ քննչական կոմիտեից խնդրում են հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Նույն շարքից