Իրավական 

Արթուր Օսիկյանն անդրադարձել է «Դատապարտյալների հիվանդանոց»-ի պետին աշխատանքից ազատելու լուրերին

analitik.am

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանի` զբաղեցրած պաշտոնից հավանական ազատումը չի պայմանավորում 2014-ի վերջին ՔԿՀ-ում անցկացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումներով: Այս մասին ԱՆ վարչության պետն նշեց փետրվարի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանը:


 «Նախորդ տարի դատախազության կողմից պլանային հերթական ստուգումներ են անցկացվել, և ինչպես մի շարք այլ հիմնարկներում, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում արձանագրվել են որոշակի խախտումներ: Այստեղ արտառոց ոչինչ չեմ տեսնում: Ինչ վերաբերում է պաշտոնից ազատման մասին տեղեկատվությանը, ապա քրեակատարողական ծառայությունում գործում է ռոտացիոն սկզբունքը, և համապատասխան ժամկետներում պաշտոնատար անձը ռոտացիայի է ենթարկվում: Այսինքն` զուտ ստուգումներով պայմավորված որևէ պաշտոնաթողություն, պաշտոնից ազատման երևույթ գոյություն չունի»,- հավաստեց Օսիկյանը:

Նույն շարքից