Իրավական 

Խորվաթիան դժգոհ է Սերբիայի կողմից ցեղասպանություն իրականացնելու մասին Հաագայի դատարանի որոշումից

analitik.am

Խորվաթիայի կառավարությունը դժգոհ է Հաագայի դատարանի վճռից, հաղորդում է Gazeta.ru-ն: Դատարանը չի ճանաչել Սերբիայի կողմից խորվաթների ցեղասպանությունը:

«Մենք դժգոհ ենք դատարանի վճռից, բայց մենք ընդունում ենք այն, որպես քաղաքակիրթ մարդիկ»,- հայտարարել է Խորվաթիայի վարչապետ Զորան Միլանովիչը՝ հավելելով, որ որոշումը վերջնական է եղել:

Խորվաթիայի կառավարությունը 1999 թ.-ին հայց էր ներկայացրել Միջազգային դատարան՝ 1991-1995 թվականների Բալկանյան պատերազմի ժամանակ Սերբիային ցեղասպանության մեջ մեղադրելով : Այնուհետև Սերբիան հակընդդեմ հայց էր ներկայացրել Խորվաթիայի տարածքից 200 հազարից ավելի սերբերի վտարման վերաբերյալ:

Նույն շարքից