Իրավական 

Առանց մեկնաբանությունների. Գ. Կոստանյանի դիմումի մասին հարցին պատասխանեցին ՌԴ գլխավոր դատախազի գրասենյակից

analitik.am

Առանց մեկնաբանությունների.  Tert.am-ը նման պատասխան է  ստացել  Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության լրատվամիջոցների հետ փոխգործակցության վարչությունից՝ ի պատասխան հարցի, թե քննարկվել է արդյոք Վալերի Պերմյակովին  ՀՀ 7 քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը  ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությունը և ինչ ընթացք կարելի է ակնկալել:

Սույն վարչության աշխատակցուհին, որ ավելի վաղ խոստացել էր ճշտել, մեկ ժամ անց ասաց. «Գիտեք՝ հնարավոր չեղավ ճշտել, այնպես որ՝ առանց մեկնաբանությունների»:

Աշխատակցուհին, ճշգրտող հարցին, թե «առանց մեկնաբանությունների»-ն, միայն այսօրվան է վերաբերվում, թե  առհասարակ, ասաց, որ միայն այսօրվան:

Նույն շարքից