Իրավական 

Երևանի ճանապարհային ոստիկանության պետը ազատվել է զբաղեցրած պաշտոնից

analitik.am

Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանն ազատվել է աշխատանքից և գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրային ռեզերվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:


Հարցին, թե ինչ պատճառով է Արսեն Արշակյանը պաշտոնանկ արվել, նա ասաց հետևյալը. «Ոստիկանությունում կադրային փոփոխությունները մշտապես տեղի են ունենում»: Աշոտ Ահարոնյանը հավելեց, որ Արսեն Արշակյանը որևէ  նոր պաշտոնի դեռևս  չի նշանակվել:

Նույն շարքից