Իրավական 

Վալերի Պերմյակովի գործով քրեական գործեր են հարուցվե

analitik.am

Ռուսաստանյան LifeNews-ը գրում է, որ Գյումրիում յոթ մարդու սպանության մեջ մեղադրվող 19-ամյա Պերմյակովը դեռևս Չիտայում ծառայություն անցնելու ընթացքում մեկ ամսից ավելի գտնվել է զինվորական հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքում:

Բժիշկները զինակոչիկի մոտ վարքի լուրջ խախտումներ են արձանագրել: Նրանք  պարզում են, թե ինչպես են հանձնարարել Հայաստան տեղափոխել ժամկետային զինծառայողին, ով մշտապես հոգեբույժի մոտ զննում էր անցնում:

 

Քննիչները քրեական գործեր են հարուցել Վալերի Պերմյակովին զորակոչած Բալեյ քաղաքի զինկոմի, զորամասի հրամանատարի նկատմամբ: 

Զինվորականները կասկածվում են անփութության մեջ, ինչը կարող էր ողբերգության հանգեցրած լինել: Քննության ներքո են գտնվում Անդրբայկալի Բալեյ քաղաքի զինկոմիսարիատի բաժնի պետ Ալեքսանդր Լոգինովսկին, ինչպես նաև զորամասի հրամանատար Եվգենի Սոցկովը:

Զինկոմը կասկածվում է այն բանում, որ ինքն ի սկզբանե ծառայության է թույլ տվել նորակոչիկի, ով հոգեբուժական շեղումներ է ունեցել՝ ընդ որում, փաստաթղթերն ամրագրելով դրական բնութագրով:

Նշվում է նաև, որ երբ Գյումրիի զորամասից հարցում էր ուղարկվել Չիտայից Հայաստան զորակոչիկներ տեղափոխելու մասին, տեղական զորամասի աշխատակիցները մոռացել էին նշել, որ Վալերի Պերմյակովը բուժում է անցել:

Նույն շարքից