Իրավական 

Պերմյակովը Չիտայում ծառայության ժամանակ բազմիցս զենքով փախել է զորամասից

analitik.am

Ռուսաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության աշխատակիցների տվյալներով՝ Գյումրիում Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի սպանության համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը Չիտայում ծառայության ժամանակ բազմիցս զենքով փախել է զորամասից:


Չիտայում զորամասի ղեկավարությունը հաստատել է Պերմյակովի կողմից զորամասն ինքնակամ լքելու փաստը՝ նշելով, որ նա փախել է միայն մեկ անգամ:

 

«Փաստաթղթերում մեզ մոտ նշված է միայն մեկ անգամ՝ մայիսի 22-ին, այդ ժամանակ նա փախել է զորամասից և բացակայել է ավելի քան մեկ օր: Մյուս դեպքերի մասին մենք տեղյակ չենք»,- ասել է զորամասի հրամանատար Եվգենի Սոցկովը:

 


Նույն շարքից