Իրավական 

Պերմյակովի մտավոր հետամնացության վերաբերյալ Քննչական կոմիտեն որևէ տվյալ չունի. Սոնա Տռուզյան

analitik.am

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդը իրականացնելու մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազային ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի մտավոր հետամնացության վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը՝ Քննչական կոմիտեն, որևէ տվյալ չունի:

Այս մասին տեղեկացնում է  ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Պերմյակովի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կատարվել են հարցումներ, սակայն Քննչական կոմիտեն դեռևս պատասխան չի ստացել:

Նույն շարքից