Թուրքական զորքերը կրկին ներխուժել են Սիրիայի տարածք: Այս անգամ ներխուժումը տեղի է ունեցել սահմանային Ազազ քաղաք, որտեղ արյունայի բախումներ են ընթանում քրդական զորաջոկատների, սիրիական ընդդիմադիր թուրքմենական զորամիավորումների ու ԻՊ ահաբեկիչների միջեւ:
Ինչպես գրում է թուրքական Today's Zaman պարբերականը, հարձակման նպատակն է օժանդակել սիրիական թուրքմեններին, որոնք բնակվում են Ազազի ու հարակից շրջաններում:
Այն, որ Թուրքիան օժանդակում է թուրքմեններին հայտնի է ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո, երբ հենց թուրքմենները դաժանաբար խոշտանգեցին ու սպանեցին ռուս օդաչուին:
ԻՊ դեմ պայքարի քողի ներքո զորքեր մտցնելով ինքնիշխան Սիրիայի տարածք, Թուրքիան առավել հեռահար նպատակներ է հետապնդում: Առաջին հերթին թուրքերը անհանգստացած են քրդերի առաջխաղացումից, ինչի շարունակելիության պայմաններում սպառնալիքի տակ կհայտնվի ահաբեկիչներին Թուրքիայից կատարվող մատակարարումներն ու նաեւ ԻՊ գողացված նավթի մաքսանենգ ճանապարհը կանցնի քրդերի ձեռքը:
Հավանաբար սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ժնեւյան բանակցություններին ընդառաջ, թուրքերը փորձում են ուժերի հավասարակշռությունը փոխել հօգուտ իրեն հայրենակից թուրքմենների: Ապսուրդային է նաեւ սիրիական քրդերի հետ նրանց համագործակցության տարբերակը:
Թուրքիան հերթական կեղտոտ խաղն է սկսել, մոռանալով, որ Հալեպի պրովինցիայի հյուսիսային շրջանները գտնվում են ՌԴ օդուժի նշանառու կրակի տակ: Չպետք է բացառել, որ Ռուսաստանը «պատահականորեն» կարող է ռմբակոծել թուրքական զորամիավորումները:
Այսպիսով թուրքական զորքերը ներխուժումն Իրաք նոր փուլ է բացում շուրջ 5 տարի շարունակվող սիրիական հակամարտությունում: