Երգչուհի Ալլա Պուգաչովան վերջին շրջանում առիթը բաց չի թողնում երկրպագուներին զարմացնելու: Նա դարձել է ավելի բարեկազմ. հիմա կրում է հագուստներ, որոնք չեն քողարկում նրա կազմվածքը:
Համացանցում լուսանկար է հրապարակվել, որտեղ երգչուհին կարճ կիսաշրջազգեստով է` շրջապատված ընկերներով: ԶԼՄ-երը նշում են, որ երգչուհի Օլգա Օռլովան Ամանորին հրավիրել է ընկերներին, այդ թվում՝ Ալլա Պուգաչովային:
Շատ օգտատերեր նշել են, որ լուսանկարում 66-ամյա Պուգաչովան հրաշալի տեսք ունի, և կիսաշրջազգեստը նրան շատ է սազում:

