Ռազմական 

Սիրիական զորքերն ազատագրել են Լաթաքիայի պրովինցիայի Սալմա քաղաքը

Սիրիական կառավարական ուժերն ու աշխարհազորայինները ծանր մարտերից հետո ազատագրել են Լաթաքիայի պրովինցիայում գտնվող ստրատեգիական Սալմա քաղաքն, որ երկարատեւ ժամանակ գտնվում էր ահաբեկիչների վերահսկողության տակ:

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը,
իսլամականները համացանցում արդեն հավաստել են քաղաքի հանձնման իրողությունը, դրա հիմնական պատճառ մատնանշելով ռուսական ավիացիայի չդադարող ռմբակոծությունները:

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ օդուժը շուրջ 100 ավիահարված էր հասցրել Սալմայի ուղղությամբ:

 

Նույն շարքից