Ռազմական 

Հյուսիսային Կորեան սպառնացել է ԱՄՆ սադրանքներին պատասխանել միջուկային հարվածով

Հյուսիսային Կորեան պահանջել է ԱՄՆ-ից տարածաշրջանից դուս բերել ստրատեգիական նշանակության В-52 ռմբակոծիչն, որը հագեցած է միջուկային հրթիռներով: Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, հակառակ պարագայում Պհենյանը սպառնացել է նման սադրանքին պատասխանել միջուկային հարվածով:

Մասնավորապես ԿԺԴՀ պաշտոնական հաղորդագրությունում ԱՄՆ-ին խորհուրդ է տրվում ռեալ գնահատել իրավիճակն ու սադրանքների չգնալ. Միարժամանակ Վաշինգտոնին հիշեցվել է 1950-52թթ.-ի կորեական պատերազմում ԱՄՆ-ի խայտառակ պարտությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը Գուամ կղզում գտնվող իր ռազմաբազայից, Հարավային Կորեային պաշտպանելու պատրվակով տարածաշրջան էր շարժել ստրատեգիական В-52 ռմկակոծիչը: Բացի այդ դեպի կորեական ափ է շարժվում նաեւ Ռոնալդ Ռեյգան ավիակիրն, որ հագեցած է շուրջ 80 ինքնաթիռով եւ ունի 5,4 հազար զինվորական:

Նույն շարքից