Ռազմական 

Ռուսաստանը երեք նոր դիվիզիա է տեղաշարժում ՆԱՏՕ-ի սահմաններ

2016թ.-ի ընթացքում կկազմավորվեն ու երկրի արեւմտյան սահմաններում կտեղաբաշխվեն 3 նոր դիվիզիաներ: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, նշելով, որ նպատակն առաջնային է, ու այս ուղղությամբ իրականացվում են լայնամասշտաբ գործողություններ:

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, զինտեխնիկայի ու զորքերի տեղաբաշխման համար կստեղծվեն քաղաքատիպ ավաններ, կհատկացվի հատուկ տարածք սպառազինության տեղաբաշխման համար:
Բացի այդ, Շոյգուն կարեւորել է նաեւ Արկտիկայում ու Կուրիլյան կղզիներում ռուսական զինուժի ընդլայնման անհրաժեշտությունը: Մասնավորապես Արկտիկայում կգօրծարկվի շուրջ 400 ռազմական օբյեկտ:

Նույն շարքից