Պլուտոնն ու Յուպիտերի ու Սատուրնի մի շարք արբանյակներ կարող են վերածվել մոլորակ- օվկիանոսների, որոնց ջրերում տեսականորեն կարող է գոյություն ունենալ կյանք։ Այս մասին Ria.ru-ի փոխանցմամբ՝ հայտնել է Էքսետերի համալսարանի (Մեծ Բրիտանիա) պրոֆեսոր Ֆրեդերիկ Պոնտը։
Գիտնականի հաշվարկով դա տեղի կունենա մոտ 5 միլիարդ տարի անց, երբ Արեգակը վերածվի կարմիր հսկայի։
Գիտնականը նման արդյունք է ստացել սուպերհամակարգչի միջոցով տարբեր սցենարներ մշակելուց հետո։