Գիտություն 

7 կարևոր սիմվոլներ, որոնք երազում տեսնելու դեպքում չպետք է արհամարհել

1. Արկղեր

Եթե երազում տեսել եք արկղեր, ապա ենթագիտակցաբար ինչ-որ բան թաքցնում են ձեզնից: Դատարկ արկղը նշանակում է, որ ձեր զգացումները հուսախաբ կլինեն, իսկ լիքը արկղերը ենթադրում են, որ զգացմունքային նոր խնդիրներ ունեք և թաքցնում եք:

2. Հեռախոս

Զանգող հեռախոսը նշանակում է, որ ձեր կյանքում վերջապես մի մեծ և նոր բան կկատարվի: Եթե չեք պատասխանում հեռախոսազանգին, ապա, ենթագիտակցորեն, չեք ցանկանում և պատրաստ չեք փոփոխություների:

3.Թռիչքներ

Երազում տեսած թռիչքը, որպես կանոն, տեղի է ունենում գիտակից վիճակում: Եթե երազում թռչում եք, ապա կյանքում դժվարություններ եք տեսնում և փորձում եք վեր բարձրանալ կամ հաղթահարել դրանք:

4.Լուսին

Երազում տեսած Լուսինը խոսում է ստեղծագործական պոտենցիալում ցուցաբերած Ձեր թաքուն և մութ կողմերի մասին, որը միշտ վախենում եք ցուցադրել:

5. Ճանապարհ

Եթե երազում մաքուր ճանապարհ կամ արահետ եք տեսել, ապա կյանքը դրական և երջանիկ եք տեսնում ապագայում: Իսկ եթե ճանապարհը մութ և կեղտոտ է, ապա վախ կա ապագայի հանդեպ:

6. Ծաղիկներ

Երազի մեջ նոր բացվող ծաղիկ տեսնելը նշանակում է, որ  կյանքում նոր հնարավորություններ ի հայտ կգան և հաջողություններ կգրանցվեն: Մեռած ծաղիկները խոսում են կյանքում կարևոր կողմերի դադարեցման մասին:

7. Ջուր

Ջուրը երազում արտացոլում է մեր կյանքի նկրտումները: Եթե երազում տեսել եք օվկիանոս, ապա այժմ ձեր կյանքը լայն հնարավորությունների հարթակ է և ճիշտ ժամանակն է ռիսկի դիմել:

Նույն շարքից