Իրավական 

Մնացական Ալեքսանյանն ազատ արձակվեց

analitik.am

Ձերբակալված Մնացական Ալեքսանյանն ազատ է արձակվել: 

Հիշեցնենք, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացականը հունվարի 15-ին ձերբակալվել էր Գյումրիում տեղի ունեցած բախումների քրեական գործով և տեղափոխվել Ախուրյանի Ձերբակալվածների պահման վայր: 

Դեռ երեկ Մնացականի փաստաբանը ցանկություն էր հայտնել դիմում ներկայացնել ՇՄ դատախազին: Տղային ազատ արձակելու պահանջ էր դրվել նաև ակտիվիստների կողմից: Այսօր նախատեսվում էր նաև ավտոերթ իրականացնել՝ Մնացականին ազատելու պահանջով: Ավտոերթը հետաձգվեց, քանի որ ձերբակալված սառնաղբյուրցին ազատություն ստացավ: 

Նշենք, որ Մնացական Ալեքսանյանին ազատ են արձակել առանց մեղադրանք առաջադրելու՝ առանց որևէ խափանման միջոցի ընտրության:


tsayg.am

Նույն շարքից