Իրավական 

Բնակարանից վտարելու ժամանակ պարտապանի որդին ու ԴԱՀԿ աշխատակիցը մարմնական վնասվածքներ են հասցրել միմյանց

analitik.am

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ աշխատակիցը հաղորդում է տվել այն մասին,  որ իր վարույթում գտնվող  կատարողական վարույթի հիման վրա բնակարանից վտարման աշխատանքներ իրականացնելու ժամանակ պարտապանի որդին հայհոյանքներ է հնչեցրել իր ու  գործընկերների հասցեին, քարեր է նետել իրենց ուղղությամբ, որոնցից մեկը դիպել է ծառայության աշխատակիցներից մեկին, որի հետևանքով վերջինս մարմնական վնասվածք է ստացել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը։

Պարտապանի որդին, իր հերթին, հաղորդում է տվել այն մասին, որ վտարման նպատակով իր ընտանիքի փաստացի բնակության վայրը հանդիսացող բնակարան այցելած ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները նույն շենքի բակում իրեն ծեծի են ենթարկել՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով իր մարմնի տարբեր մասերին ու իրեն պատճառել մարմնական վնասվածքներ:

Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից