Իրավական 

Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի հարցով ԱՄՆ Կոնգրեսում բաց լսումներ կանցկացվեն

analitik.am

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին քաղաքականության հանձնաժողովում եկող շաբաթ բաց լսումներ կանցկացվեն Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի հարցով: «Ադրբեջան-ԱՄՆ. հետաքրքրություններն անվտանգության, էներգետիկայի եւ մարդու իրավունքների ոլորտներում» խորագրով լսումներին կմասնակցեն հայտնի փորձագետներ, դիվանագետներ եւ վերլուծաբաններ:


Ինչպես հաղորդում է «Ազադլըգ» թերթը, զեկուցողների մեջ են Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը, Ջոն Հոփքինսի համալսարանի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ինստիտուտի տնօրեն Սվանտե Կորնելը, Վուդրո Վիլսոնի կենտրոնի փորձագետ Օդրի Օլշտադը եւ ուրիշներ:

 

Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի վիճակի հետ կապված ամերիկյան եւ եվրոպական հետազոտոական կենտրոններում ավելի վաղ անցկացված քննարկումների ժամանակ մասնակիցներն առաջարկել են պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարող Ադրբեջանի բռնապետական վարչախմբի դեմ:

Նույն շարքից