Մշակույթ 

Հիտլերի սկանդալային գիրքը սպառվել է վաճառքում հայտնվելուց առաջ

Հիտլերի «Իմ պայքարը» գրքի վերահրատարակված նախնական տպագրաքանակը սպառվել է նախքան վաճառքում հայտնվելը:

ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ գրքի տպագրության իրավունքի ժամկետը, որը պատկանում էր Բավարիայի կառավարությանը, լրացել է 2015 թվականի դեկտեմբերի 31-ին:

Հիլտերը գիրքը գրել է 1924 թվականին, բանտարկության ժամանակ: Այն համարվում է ազգայնական-սոցիալիզմի գաղափարական հիմքը և ֆյուրերի կենդանության օրոք հրատարակվել է միլիոնավոր օրինակով: Մինչեւ 1945 թվականը այն թարգանվել է 18 լեզուներով:

Գրքի ավելի քան 12 մլն օրինակ է վաճառվել: Ծավալուն մեկնաբանություններով համալրված գիրքը վաճառվում է գրեթե ինքնարժեքով՝ 59 եվրոյով:

Նույն շարքից