Իրավական 

Վերահսկիչ Պալատի Իրավաբանական Վարչության Պետի տեղակալը հայտնվել է դատարանում

analitik.am

Datalex.am դատական տեղեկատվական կայքից տեղեկանում ենք այն մասին (Դատական Գործ N: ԵԱՔԴ/5358/02/14),  որ ԱԺ Վերահսկիչ Պալատի Իրավաբանական Վարչության Պետի տեղակալ Մուշեղ Սաֆարյանը հայտնվել է դատարանում:


Կայքից տեղեկանում ենք ,որ Պ-ն Մ.Սաֆարյանը չի կատարել ՛՛Ամադեղա՛՛ ՍՊԸ-ի հարկային պարտավորվածությունները և ՍՊԸ-ի նոր սեփականատեր Գևորգ Մեհրաբյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Մուշեղ Քոչարի Սաֆարյանի՝ խնդրելով պարտավորեցնել պատասխանողին կատարել՛՛ՙԱմադեղ՚՛՛սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վրա կուտակված հարկային պարտավորությունները, ինչպես նաև բռնագանձել իրեն պատճառված վնասը` 849.965 ՀՀ դրամի չափով:


Ըստ մեր տեղեկությունների հարկային պարտավորությունները կազմում են  մոտ 18.000.000 ՀՀ դրամ:

Մանրամասները հաջորդիվ:

Նույն շարքից