Իրավական 

Ռուսաստանում ՀՀ քաղաքացուն կդատեն

ՌԴ դատախազությունը դատարանին է փոխանցել Հայաստանի քաղաքացի Աշոտ Առաքելյանի գործը, որը, գտնվելով ՌԴ տարածքում, ոստիկանությանը կեղծ ահազանգ է տվել Կրեմլում տեղակայված ռումբի մասին, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 15-ին, իսկ դրանից հետո Առաքելյանը կալանքի տակ է առնվել:

 

«Ռուսաստանի Դաշնության տարածքում անօրինական գտնվելու ընթացքում Հայաստանի քաղաքացին, ցանկանալով ուշադրություն գրավել, զանգել է ոստիկանության հերթապահ մաս և հաղորդել Կրեմլում նախապատրաստվող պայթյունի մասին կեղծ տեղեկություն»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

«Ահաբեկչական գործողության մասին կեղծ ահազանգ տալու» հոդվածով մեղադրյալին մինչև 3 տարվա ազատազրկում է սպառնում:

 

Դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ ուղարկել է դատարան:

Նույն շարքից