Ռուսաստանի դատախազության ներկայացուցիչները կարող են որպես մեղադրող կողմ հանդես գալ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատավարությունում:
«Կարծում եմ՝ այո»,-ասել Է ՌԴ գլխավոր զինվորական դատախազ Սերգեյ Ֆրեդինսկին՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստիին:
Նա հավելել Է, որ դրա շուրջ խոսակցություն առայժմ չի եղել, «բայց, կարծում եմ՝ այո»: Նրա խոսքով՝ զինվորական դատախազությունը պատրաստ Է ներգրավվել գործընթացում: