Իրավական 

Ոստիկանները հայտնաբերել են Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրին գողացած տղամարդուն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հունվարի 4-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 62 շենքի մոտ տեղադրված հուշարձանի վրայից գողացել են Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական լայնածավալ միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է: 

 

Փետրվարի 3-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988թ. ծնված Արտակ Ա.-ին: Վերջինս տվել է խոստովանական ցուցմունք: Կատարվում է քննություն: 

Նույն շարքից