Հոլիվուդյան կինոաստղ, դերասան Լեոնարդո դի Կապրիոն հայտնվել է Rolling Stone-ի շապիկին:
Ինչպես հայտնել էինք, Բեւերլի Հիլզում տեղի էր ունեցել «Ոսկե Գլոբուս 2016» հեղինակավոր կինոմրցանակաբաշխության արարողությունը: Լեոնարդո դի Կապրիոն մրցանակ էր ստացել որպես լավագույն դրամատիկ դերասան՝ «Փրկվածը» ֆիլմում գլխավոր դերի համար:
Այս կապակցությամբ 41-ամյա դերասանը հայտնվել է Rolling Stone-ի շապիկին և փոքրիկ հարցազրույց է տվել ամսագրին: